«Նախագահի պաշտոնում Դոնալդ Թրամփի վերընտրվելով՝ ՈՒկրաինան կարող է շուտով ստիպված լինել հարմարվել ԱՄՆ-ի աջակցության կտրուկ անկմանը, ինչը վճռական ազդեցություն կունենա Ռուսաստանի հետ պատերազմի վրա։ Ավելին, Թրամփի մեկնաբանություններից կարելի է ենթադրել, որ Միացյալ Նահանգները կարող է ճնշում գործադրել ՈՒկրաինայի վրա՝ Ռուսաստանի հետ դժվարին զինադադար կնքելու համար»,- գրում է CNN-ը:               
 

Կայծ, որից բոց կբռնկի

Կայծ, որից բոց կբռնկի
21.05.2023 | 21:28

Հարգելի ընդդիմադիրներ, այս պահին այն կայծը, որի մասին ամիսներ շարունակ խոսում էիք, Հանրապետության հրապարակում է:

Այն ընդամենն անհրաժեշտ է համակարգել, շիկացնել և տարածել:

Իսկ դա կարող է անել միայն քաղաքական փորձառություն, որոշակի ռեսուրսներ ունեցող քաղաքական ուժը, բայց ցանկալի կլինի, որ դա արվի ընդդիմադիր հռչակված բոլոր քաղաքական ուժերի միավորման շնորհիվ։

Ես հասկանում եմ, որ ձեզանից շատերը հիմա մտածում են` բա որ չստացվի ու տղայիս գործից ազատեն, բա որ չստացվի ու էն եսիմ որ թվի գործով քրեական հետապնդում նորից սկսեն, բա որ չստացվի ու բիզնեսս խլեն և այլն, և այլն:

Կա ռեալ հնարավորություն, ճիշտ և գրագետ համակարգման դեպքում, շատ կարճ ժամկետում Նիկոլին և իր բանդային ուղարկել գրողի ծոցը, ընդամենը պետք է համախմբվել հենց հրապարակում և գրագետ քայլերով իրավիճակը կառավարել:

Միայն չասեք բավարար քանակի մարդ չկա, դա արդեն ձեր ձեռքում է:

Ընդամենը պետք է «զադնի սկոռոստից գցել պեռվի ու գազ տալ»:

Տիգրան ՀԱԿՈԲՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 2657

Մեկնաբանություններ